Սաուդյան Արաբիան $3.5 մլրդ կներդնի Uber ծառայությունում. The Financial Times
Սաուդյան Արաբիան մտադիր է Uber տաքսի ծառայությունում ներդնել 3.5 մլրդ դոլար, հայտնում է The Financial Times պարբերականը:
Աղբյուրը պարզաբանում է, որ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի և Uber-ի միջև բանակցությունները սկսվել են 2016թ. մարտին:
Հիմնադրամի տնօրենների խորհրդի գլխավոր քարտուղար Յասիր Ալրումայանը հայտարարել է, որ Uber-ը զգալիորեն բարելավել է արագությունը քաղաքներում ամբողջ աշխարհում: Նա նաև նշել է, որ անհաբերությամբ է սպասում նրան, որ դառնա այդ գործընթացի մասնակիցը:
FT-ի տվյալների համաձայն` Ալրումայանը կներառվի ընկերության տնօրենների խորհրդի կազմում, իսկ Սաուդյան Արաբիայի հիմնադրամի ներդրումները պետք է 5%-ոց մասնաբաժին ապահովեն ընկերությունում:










