Microsoft-ը ներկայացրել է «խելացի» հայելի (լուսանկարներ)

10:59 • 02.06.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը Սինգապուրում կայացած համաժողովի շրջանակում ներկայացրել է բացառիկ «խելացի» հայելի, որը հնարավորություն է տալիս ատամները մաքրելու, լվացվելու և հարդարվելու ընթացքում տեղեկանալ մի շարք կարևոր նորությունների մասին:
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այն ողջունում է օգտատիրոջը, ցույց է տալիս ժամը, ներկայացնում է տվյալ օրվա եղանակային կանխատեսումը և մի շարք այլ անհրաժեշտ տեղեկություններ: Այդ ամենի հետ մեկտեղ՝ օգտատերը շարունակում է հայելու մեջ տեսնել իր արտացոլանքը:



Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ «խելացի» հայելին դեռևս կատարելագործման փուլում է, իսկ դրա զանգվածային արտադրության մասին խոսելը դեռ վաղ է:

 


Microsoft has developed a smart mirror that displays all the updates you need to start the day. Called Magic Mirror, this devices recognizes and greets users, reads emotion and displays the weather, time and other relevant information while you get ready for work
It is basically a one-way mirror that is made smart with a 23.6-inch LCD-lit screen sitting behind it and shows white UI elements on a black background. When the display is powered on, users can see both their reflection and the white elements on the mirror
 

Microsoft-ը ներկայացրել է «խելացի» հայելի (լուսանկարներ)