Ամերիկյան SCG 003C սուպերքարը կստանա 850 ձիաուժ հզորությամբ շարժիչ (լուսանկարներ)

13:16 • 02.06.16

Ամերիկյան Scuderia Cameron Glickenhaus ընկերության նոր սուպերքարը, որը հանդիսանում է SCG 003C մրցարշավային կուպեի փոփոխված տարբերակը, համալրված է լինելու 850 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
 

Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության ղեկավար, միլիոնատեր Ջեյմս Գլիկենհաուսը:

 

Նա նաև հավելել է, որ մեքենան կշռելու է 1200 կգ: Գլիկենհաուսի խոսքով` «հոյակապ հիպերքարը» կունենա շատ շքեղ ներքին սրահ, միևնույն ժամանակ, դրա արտաքին դիզայնը չի տարբերվի մրցարշավային մոդելի տեսքից:

 

Հայտնի է, որ այս աշնանը ներկայացվելու է նաև տվյալ մոդելի ճանապարհային տարբերակը` SCG 003S-ը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել էր 2015թ. `Ժնևի միջազգային ավտոսրահում:
 

 

SCG 003C
Суперкар американского миллионера получит 850-сильный мотор
SCG 003S
Джеймс Гликенхаус рассказал о дорожной версии модели 003
SCG 003C
Джеймс Гликенхаус рассказал о дорожной версии модели 003. Фото 1




 

Ամերիկյան SCG 003C սուպերքարը կստանա 850 ձիաուժ հզորությամբ շարժիչ (լուսանկարներ)