Volkswagen-ն ու Gett-ը Audi և Porsche մեքենաները կվերածեն շքեղ տաքսիների

15:29 • 02.06.16

Գերմանական Volkswagen մեքենաշինական կոնցեռնն ու Gett տաքսի ծառայությունը վերջերս կնքված 300 մլն դոլարանոց պայմանագրի շրջանակում պատրաստվում են Audi և Porsche թանկարժեք մեքենաներն օգտագործել որպես շքեղ տաքսիներ:



Ինչպես նշում է motor.ru-ն, նախագծի վերաբերյալ շատ մանրամասներ չեն հաղորդվում: Գերմանական կողմը հայտնել է, որ VW-ի մեքենաները որպես տաքսի օգտագործել ցանկացող վարորդների համար գործելու են հատուկ լիզինգային ծրագրեր:



Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ նախագծի մեկնարկը տրվելու է 2017թ. առաջին կեսին: Սկզբում ծառայությունը հասանելի կլինի Բեռլինում ու գերմանական մյուս խոշոր քաղաքներում, իսկ հետո կտարածվի մյուս եվրոպական երկրներում:
 

Volkswagen-ն ու Gett-ը Audi և Porsche մեքենաները կվերածեն շքեղ տաքսիների