ԱՄՆ-ում միասեռականների թիվն ավելացել է. հարցում

10:30 • 02.06.16

Ֆլորիդայի Ատլանտյան, Սան Դիեգոյի և Վայդեների համալսարանների հետազոտողները, ուսումնասիրելով 1973-2014թթ. ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները, հայտնաբերել են, որ այդ ժամանակահատվածում միասեռական կապերի մասին հաղորդագրությունները կրկնապատկվել են, իսկ միասեռականության երևույթին հավանությունն ավելացել է 4 անգամ:

 

Հոդվածը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում, փոխանցում է Лента-ն:


Սոցիոլոգներն ուսումնասիրել են` ինչպես է տեղի ունեցել ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի բնակչության շրջանում միասեռ և բիսեքսուալ հարաբերությունների հավանության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, ինչպես նաև գնահատել են ամերիկացիների թիվը, որոնք խոստովանում են, որ գրեթե մեկ միասեռական հարաբերություն են ունեցել: Գիտնականները պարզել են նաև` կարո՞ղ է արդյոք միասեռականությունը պայմանավորված լինել հարցվողների տարիքի հետ:

 

Ընդհանուր հարցմանը մասնակցել է մոտ 40.000 մարդ: Համաձայն հարցման արդյունքների` տղամարդկանց թիվը, ովքեր սեռական կապ են ունեցել իրենց սեռի անձի հետ, աճել է 4.5-ից մինչև 8.2%, իսկ կանանց դեպքում` 3.6-ից մինչև 8.7%: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ կապ ունեցած մարդկանց թիվն ավելացել է 3.1-ից մինչև 7.7%:

 

ԱՄՆ-ում միասեռականների թիվն ավելացել է. հարցում