Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի դեմ պայքարող ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել

00:07 • 02.06.16

Գիտնականները «շատ դրական քայլ են» կատարել  քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որը կստիպի օրգանիզմի իմունային համակարգին ոչնչացնել ուռուցքները, ասես դրանք վիրուս լինեն:  Փորձագետների վերլուծությունը ներկայացնում է  The Independent-ը:

 

Հետազոտողների միջազգային թիմը նկարագրել է, թե ինչպես են իրենք նմուշ վերցրել քաղցկեղի գենետիկ ՌՆԹ կոդից, դրանք տեղադրել յուղի նանոմասնիկների մեջ, ապա ստացված խառնուրդը ներարկել հիվանդության զարգացած փուլում գտնվող երեք հիվանդների:


Հիվանդների իմունային համակարգն արձագանքել է T- բջիջների արտադրմամբ, որոնք նախատեսված են քաղցկեղային բջիջների վրա հարձակվելու համար:


Գերմանիայի Յոհանես Գութենբերգի համալսարանի գիտնականները պատվաստանյութը փորձարկվել է նաև մկների մոտ «ագրեսիվ զարգացող» քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարում:

 

Գիտնականների ղեկավարի խոսքով` նման պատվաստանյութն արագ և մատչելի է պատրաստման համար, որը կարող է հայտնաբերել ցանկացած քաղցկեղածին հակամարմին:
 

Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի դեմ պայքարող ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել