Գիտնականները փորձարկում են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակները

23:51 • 03.06.16

Կենսաբաններին հաջողվել է 8 օրում ֆիբրոբլաստները` հյուսվածքները կապող բջիջները, վերածել էրիթրոցիտների: Այս մասին զեկույցը հրապարակվել է  Cell ամսագրում:

 

Շվեդ գիտնականները կազմել են 4 ազդանշանային սպիտակուցներից բաղկացած նվազագույն խումբը, որոնցից հնարավոր է արյան կարմիր բջիջներ  ստանալ: Այս եղանակը հետագայում կարող է թույլ տալ մեթոդներ մշակել փոխներարկման կարիք ունեցող հիվանդի սեփական բջիջներից արյուն ստանալու համար` ամբողջությամբ ազատելով նրանց արյան համատեղելիության խնդրից:


Զեկույցում նշվում է, որ  մեր օրգանիզմում ցանկացած բջիջ պարունակում է ԴՆԹ ամբողջական փաթեթը, սակայն տարբեր բջիջներում ամբողջական տեղեկությունը մասնակիորեն է դրսևորվում:

 

Մեծ հետաքրքրություն են  ներկայացնում  հստակ մեխանիզմները, ինչպես նաև ազդանշանային սպիտակուցներն ու գեները, որոնց ակտիվությունը բերում է այս կամ այն տիպի բջիջների ձևավորմանը:  Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանի գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել է էրիթրոցիտների կազմավորումը:

 

Գիտնականները փորձարկում են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակները