Bugatti Chiron-ն «ընդունել» է աշխարհում առաջին ուղևորին (լուսանկարներ, տեսանյութ)

13:13 • 03.06.16

Car Throttle ամսագրի լրագրող Ալեքս Կերստենն աշխարհում առաջին մարդն է, ով  Bugatti Chiron հիպերքարում զբաղեցրել է ուղևորի նստատեղը, մինչդեռ մեքենայի ղեկին գտնվել է  ավտոբրենդի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:

 

Ինչպես հայտնում է motor.ru-ն, Կերստենը բացառիկ հնարավորություն է ունեցել նստելու բոլոր առումներով հոյակապ մեքենան` Նյուրբուրգրինգ մրցուղու վրա:
 

Հայտնի է, որ Bugatti Chiron-ը համալրված է 8 լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 տուրբոշարժիչով: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 385 կմ/ժ է: Սակայն Top Speed ռեժիմի միացման դեպքում կարելի է զարգացնել մինչև 420 կմ/ժ արագություն:

 

Հայտնի է, որ Bugatti Chiron-ի առաջին օրինակները գնորդներին են առաքվելու աշնանը:

 
Абсолютное превосходство . Фото 21
Абсолютное превосходство . Фото 22
Абсолютное превосходство . Фото 24
Абсолютное превосходство . Фото 25
Абсолютное превосходство . Фото 27

Bugatti Chiron-ն «ընդունել» է աշխարհում առաջին ուղևորին (լուսանկարներ, տեսանյութ)