Էլոն Մասկը հայտարարել է 3 տարուց ինքնակառավարվող ավտոմեքենաների դարաշրջանի մեկնարկի մասին

11:12 • 03.06.16

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ առանց վարորդի տեղաշարժվող ավտոմեքենաների ստեղծման խնդիրը հիմնականում լուծված է: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

 

«Ես ինքնակառավարվող ավտոմեքենաների խնդիրը հիմնականում լուծված եմ համարում»,- ասել է նա:

 

Մասկը նշել է, որ երեք տարուց կգա ժամանակ, երբ ավտոմեքենաների մեծ մասը կերթևեկի առանց վարորդի: Ընդ որում՝ երեք տարուց մեկ տարին ձեռնարկատերը հատկացրել է անհրաժեշտ կարգավորող փաստաթղթերի ներդրմանը:

 

Էլոն Մասկը հայտարարել է 3 տարուց ինքնակառավարվող ավտոմեքենաների դարաշրջանի մեկնարկի մասին