Շվեյցարացիները մարիխուանա պարունակող էլեկտրոնային ծխախոտ են ստեղծել

15:58 • 03.06.16

Շվեյցարացի գիտնականները ստեղծել են էլեկտրոնային ծխախոտ, որը մարիխուանա է պարունակում ու նախատեսված է բուժական նպատակով կիրառման համար:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ստեղծողների պնդմամբ՝ այն շատ ավելի անվտանգ ու ապահով է, քան սովորական մարիխուանա ծխելը կամ դեղահաբ օգտագործելը:

 

Նրանք առաջարկում են մարիխուանայով էլեկտրոնային ծխախոտն օգտագործել որպես այլընտրանքային թերապևտիկ միջոց ներկայում կիրառվող բուժական տարբերակին: Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում մարիխուանայով բուժումը ենթադրում է օշարակի, դեղահաբերի, բերանի խոռոչի համար նախատեսված սփրեյի, կպչուն ժապավենի, մոմիկների օգտագործում:



Հայտնի է, որ որոշ երկրներում մարիխուանայի օգտագործումը բուժական նպատակներով օրինական է համարվում: Թմրանույթը քիչ չափաբաժիններով հատկացվում է ցավի մեղմման, ախորժակի խթանման, մկանային սպազմերի նվազեցման համար:

 

Շվեյցարացիները մարիխուանա պարունակող էլեկտրոնային ծխախոտ են ստեղծել