Snapchat-ի ակտիվ օգտատերի թիվը գերազանցել է Twitter-ի օգտատերերի թվին
Snapchat-ն արագորեն դառնում է աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը: Ծրագիրն այժմ ամեն օր օգտագործում է 150 միլիոն մարդ, գրում է BBC-ն:
Ֆոտո և վիդեո հաղորդագրությունների ծրագիրը առաջ է անցել Twitter-ից և վերջինիս 140 միլիոն օրական ակտիվ օգտագործողների թվից:
Վերջին 6 ամսում Snapchat-ին ավելացել է 40 միլիոն օգտատեր:
Այնուամենայնիվ, Twitter-ը պահպանում է իր առաջատար դիրքերը ամսական օգտատերերի թվով: Այն ունի 310 միլիոն ամսական օգտատեր՝ համեմատած Snapchat-ի 200 միլիոնի հետ:
Նոր տվյալները ներկայացրել է Bloomberg-ը, որը նշել է, որ թվերը տրամադրել են «գործի հետ ծանոթ մարդիկ»:










