BMW-ն կարտադրի M2 մոդելի 4 դռնանի տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է ընդլայնել 2-Series դասի մեքենաների «ընտանիքը»`ստեղծելով M2 մոդելի 4 դռնանի տարբերակը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, BMW M2 Gran Coupe նորույթը տեխնիկական բնութագրով չի տարբերվի կուպե տարբերակից: Այն համալրված կլինի նույն բենզինային, 3 լ աշխատանքային ծավալով տուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 270 կմ/ժ է:
Աղբյուրը հավելում է, որ նորույթը ներկայացվելու է 2019թ.:

















