McLaren-ը ներկայացրել է իր գերհզոր ռոդսթերի հատուկ տարբերակը, որը կթողարկվի 25 օրինակով (լուսանկարներ)
McLaren ընկերությունը ներկայացրել է իր ամենահզոր և գերարագ մոդելի`675LT Spider ռոդսթերի հատուկ տարբերակը, որն ստացել է MSO Carbon Series LT անվանումը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` սերիական սուպերքարի համեմատ նորույթի կառուցման համար օգտագործված ածխածնի քանակը ավելացվել է 40 տոկոսով:
Հատուկ ռոդսթերը թողարկել է բրիտանական ապրանքանիշի McLaren Special Operations հատուկ ստորաբաժանումը: Ածխածնից այժմ պատրաստվել է մեքենայի ծալովի տանիքը, թափքի հետևի հատվածը և կապոտը: Բացի այդ, ածխածնից են պատրաստվել նաև նորույթի որոշ տարրեր, ինչպես օրինակ` վառելիքի բաքի կափարիչը:
Տեխնիկական բնութագրիչները փոփոխության չեն ենթարկվել: McLaren 675LT Spider-ը համալրված է 3.8 լիտր ծավալային, 8 մխոցային տուբո շարժիչով, որը 675 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամը ռոդսթերը զարգացնում է 2.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 326 կմ/ժամ:
Կթողարկվի ընդամենը 25 հատուկ McLaren 675LT Spider օրինակ, որոնց արտադրությունը կսկսվի աշնանը, իսկ առաջին մեքենաներն իրենց գնորդներին կհասնեն 2016-ի տարեվերջին:














