Նոր Զելանդիայում անօդաչուով նկարահանել են վերացող տեսակի կետին՝ իր ձագուկի հետ (տեսանյութ)
Օքլենդի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցներն անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանել են վերացման սպառնալիքի տակ գտնվող Բրայդ տեսակի մի քանի կետի:
Ինչպես նշում է stuff.co.nz կայքը, ուշագրավ կադրերը ֆիքսվել են նորզելանդական Օքլենդ քաղաքի ափերի մոտ: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մի քանի կետեր, ինչպես նաև նրանցից մեկի ձագը սնվում ջրի մակերևույթին գտնվող կերով։
10-12 մ երկարությամբ Բրայդ կետերը շատ հազվադեպ են հանդիպում Նոր Զելանդիայի ափերի մոտ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ այս տեսակից կղզի-պետության ափերի մոտ բնակվում է մոտ 200 հատ:














