Ապագայի լողացող քաղաքները կկարողանան «շրջագայել» ծովով (լուսանկարներ, տեսանյութ)

22:23 • 08.06.16

Ամերիկյան The Seasteading  ինստիտուտը մտադիր է օվկիանոսի կենտրոնում լողացող ինքնավար քաղաքներ ստեղծել:

Ինչպես ներկայացնում է Tech insider-ը, այդ նպատակով ինստիտուտը ճարտարապետական դիզայնի մրցույթ է հայտարարել, որի հաղթող նախագծերից մեկի համաձայն` քաղաքը ոչ միայն կկարողնա լողալ, այլև «շրջագայել» ծովերով:

Ըստ նախագծի` Artisanopolis կոչվող ապագայի «լողացող» քաղաքներն անկախ կլինեն և կունենան իրենց սեփական կառավարությունները: Քաղաքը կառուցված կլինի իրար միացող մի քանի հարթակներից: Յուրաքանչյուր լողացող հարթակ կկարողանա նավարկել ծովի ջրերում` միացված լինելով իրեն քաշող նավին:

Քաղաքը կապահովի արևային և հիդրոէլեկտրական էներգիայով: Շրջանաձև ջերմոցները կապահովեն բնակիչներին տեղում աճեցվող բանջարեղենով: Քաղաքը շրջապատված կլինի քամու ուժը կոտրող պատնեշներով, որոնք այն կպաշտպանեն ուժեղ փոթորիկներից:

 

 

 
Ապագայի լողացող քաղաքները կկարողանան «շրջագայել» ծովով (լուսանկարներ, տեսանյութ)