Դանիացիները ներկայացրել են Yamaha մոտոցիկլետի «գազան» տարբերակը (լուսանկարներ)

13:52 • 08.06.16

Դանիական Wrenchmonkees թյունինգավորման արհեստանոցը, որը մասնագիտացել է մոտոցիկլետների ձևափոխման բնագավառում, ներկայացրել է Yamaha XSR900-ի հատուկ տարբերակը:



Ինչպես նշում է lenta.ru-ն, նորույթը ստացել է Monkeebeast («Գազան մակակա») անվանումը: Դանիացի հմուտ մասնագետների իրականացրած ձևափոխությունների շնորհիվ Monkeebeast-ը կարող է մասնակցել մրցումների:

 

Հայտնի է, որ փոխադրամիջոցը ստեղծվել է միակ օրինակով, սակայն մոտ ապագայում այս մոդելի մոտոցիկլետների տերերը ևս հնարավորություն կունենան նույնկերպ ձևափոխել իրենց փոխադրամիջոցները:

 






Դանիացիները ներկայացրել են Yamaha մոտոցիկլետի «գազան» տարբերակը (լուսանկարներ)