Google-ը խոստանում է անլար համացանցը մալուխայինից էժան դարձնել

09:53 • 09.06.16

Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգը պատրաստվում է անլար համացանցն օպտիկամանրաթելային մալուխային ցանցին միանալուց էժան դարձնել, գրում է The Wall Street Journal-ը:

 

Alphabet-ի ղեկավար Էրիկ Շմիդտը բաժնետերերի ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է, որ միկրոսխեմաների և ազդանշանի ավելի հստակ դիրքավորումն անլար միացման տեխնոլոգիան «ավելի էժան է դարձնում, քան ձեր այգին փորելը» (մալուխ անցկացնելու համար): Շմիդտի խոսքով՝ ընկերության ղեկավարությունում կարծում են, որ տեխնոլոգիան թույլ կտա հասնել 1Գբայթ/վյրկ արագության:

 

Google-ի Fiber ստորաբաժանումը փորձարկում է տարբեր տեխնոլոգիաներ Քանզաս Սիթիում գերարագ ցանցի ստեղծման համար:

 

Անլար միացման համար օգտատերերին կպահանջվի հատուկ սարքավորում տեղադրել: Ցուցադրության համար նախատեսված համակարգը պետք է աշխատի արդեն հաջորդ տարի:

Google-ը խոստանում է անլար համացանցը մալուխայինից էժան դարձնել