Lenovo-ն ճկուն էկրանով սմարթֆոն է ցուցադրել, որը կարելի է կապել դաստակին (շարժանկար)

22:17 • 09.06.16

Lenovo ընկերությունը քիչ առաջ շարժանկարներ է տարածել համացանցում, որոնցում առաջին անգամ պատկերվում է ճկուն էկրանով սմարթֆոնը, որը կարելի է փաթաթել դաստակի շուրջը:

Ինչպես գրում է Tech Insider-ը, նորահայտ սմարտֆոնն առաջինն է իր տեսակի մեջ: Այս շարժանկարներից մեկում Lenovo-ն ցուցադրել է նաև նորագույն պլանշետը`ծալվող էկրանով:

Ընկերությունից դեռևս ոչ մի տեղեկություն չեն հաղորդել նորագույն սարքավորումների արտադրության մասին` նշելով, որ դրանք պարզապես կոնցեպտներ են և մշակման փուլում են գտնվում:

Հիշեցնենք, որ դաստակի շուրջ փաթաթվող նորարար սմարթֆոն ստեղծելու մասին մայիսին հայտարարել էր նաև չինական Moxi Group ստարտափը:

 

 

via GIPHY

Lenovo-ն ճկուն էկրանով սմարթֆոն է ցուցադրել, որը կարելի է կապել դաստակին (շարժանկար)