ԱՄՆ-ում մթության մեջ թիրախին հետապնդող 13.000 դոլարանոց հրացան են ստեղծել (լուսանկար)

12:58 • 09.06.16

Ամերիկյան ընկերությունը 13.000 դոլար արժողությամբ հրացան է ստեղծել, որը կարող է մթության մեջ հետապնդել պոտենցիալ թիրախին:



Ինչպես նշում է techinsider-ը, հրացանը, որը ստացել է TrackingPoint NightDragon անվանումը, ստեղծվել է AR-15-ի հիման վրա: Այն համալրված է նորարարական ծրագրակազմով, որն ավտոմատ կերպով` առանց մարդու միջամտության, հետևում է թիրախին ու հետապնդման ողջ գործընթացը տեսանկարահանում: Ցանկության դեպքում այդ տեսանյութը կարելի է վերբեռնել սոցկայքերում:



Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացի մասնագետները ստեղծել են այնպիսի հրացան, որի պարագայում կրակողից պահանջվում է միայն ընտրել թիրախին, մնացած բոլոր հաշվարկներն ու գործողություններն անում է TrackingPoint NightDragon-ը:



Բացի այդ, հրացանի հետ մեկտեղ տրվում են հատուկ ակնոցներ, որոնք հնարավորություն են տալիս կրակողին տեսնել որևէ առարկայի կամ օբյեկտի հետևում գտնվող թիրախին:

 


trackingpoint shotglass

 

 

ԱՄՆ-ում մթության մեջ թիրախին հետապնդող 13.000 դոլարանոց հրացան են ստեղծել (լուսանկար)