«Одноклассники»-ն աստղերի մասնակցությամբ սեփական շոուն է թողարկել

15:58 • 09.06.16

Ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցը ներկայացրել է «ОК на связи» առցանց շոուն: Այդ մասին gazeta.ru-ին հայտնել են ընկերությունից:

 

Յուրաքանչյուր շաբաթ շոուի հաղորդավար Պավել Վինոգրադովին կհյուրընկալվի որևէ հայտնի անձ: Այդպես, առաջին թողարկումների հյուրերը կդառնան երգչուհի Վալերիան և «Ձայնը» հեռուստաշոուի եզրափակիչ անցած մասնակից Նարգիզը:

 

Հեռարձակումը կիրականացվի սոցիալական ցանցում ուղիղ եթերով, հատկապես ակտիվ օգտատերերին կընձեռվի ցանցում տարբեր «նվերներ» շահելու հնարավորություն:

«Одноклассники»-ն աստղերի մասնակցությամբ սեփական շոուն է թողարկել