Գարեջուր՝ վայրկյանների ընթացքում. հայտնի ընկերությունը գարեջրի պատրաստման համար նախատեսված սարք է ստեղծել
SodaStream ընկերությունն էսպրեսո սարք է ստեղծել` նախատեսված գարեջրի պատրաստման համար: Անհրաժեշտ է միայն սարքի մեջ գարեջրի խտանյութ լցնել ու դրան ջուր ավելացնել, մնացած գործողություններն անում է մեքենան:
Ինչպես նշում է Oddity Central-ը, սարքը գործում է սովորական լուծվող սուրճ պատրաստող մեքենայի պես ու իսկական անակնկալ է գարեջրասերների համար:
Նորույթը ստացել է Beer Bar անվանումը: Այն խտանյութը գարեջրի է վերածում հաշված վայրկյանների ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Beer Bar-ը փորձարկվել է Գերմանիայում և Շվեյցարիայում: Այն վաճառքում կհայտնվի 2017թ. սկզբին:













