Գերհզոր 5G ինտերնետ կապն արդեն ճանապարհին է. Samsung-ի ղեկավար
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության ղեկավարներից Գրեգորի Լին իր տված վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, որ բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ընկերությունները ներկայում ստեղծում են 5-րդ սերնդի ինտերնետ կապ:
Ըստ Լիի՝ փորձարկման նախնական փուլում գտնվող 5G-ն ունենալու է անհավանական արագություն:
Ինչպես նշում է The Business Insider-ը, Samsung-ի պաշտոնյան մանրամասնել է, որ այն 10 անգամ ավելի արագ է լինելու ներկայիս ամենաարագ ինտերնետ կապից: Որպես օրինակ Լին նշել է, որ նոր 5G ինտերնետ կապը թույլ կտա կինոնկարը ներբեռնել 3 վայրկյանում:
Գործարարը նշել է նաև, որ նոր կապն այնքան հզոր է, որ դրանից օգտվելու համար անհրաժեշտ կլինի փոխել սմարթֆոնն ու նորը գնել:










