Գիտնականները փոշի են ստեղծել, որը ջերմային ալիքները վերածում է լույսի  ճառագայթների

00:11 • 10.06.16

Գերմանացի գիտնականներն արտասովոր նյութ են հայտնաբերել, որն ունակ է կլանել ինֆրակարմիր ճառագայթներն ու ջերմությունը և այն վերածել սովորական լույսի, որը տարբեր բնութագրիչներով նման է էլեկտրական լամպի արձակած լույսին:

Ինչպես գրում է РИА Новости-ն, մեջբերելով Science ամսագրում հրապարակված հոդվածը, վերջին 10-15 տարում գիտնականները մի շարք արտասովոր նյութեր են ստեղծել, որոնք մի տեսակի էլեկտրամագնիսական լուսարձակման ալիքները փոխակերպում են մեկ այլ տեսակի:

Ինչպես օրինակ 2012-ին ամերիկացի ֆիզիկոսները սարք էին ստեղծել, որը լույսը վերածում էր միկրոալիքային ճառագայթման: 2014-ին գիտնականների մեկ այլ խումբ «ինֆրակարմիր» լուսային ոսպնյակների նախատիպ էր ստեղծել, որը փորձարկվում է գրաֆենի մասնիկներով:

Գերմանիայի Մարբուրգի համալսարանի գիտնականները վերոնշյալ նյութերի թվին են ավելացրել նաև նորահայտ նյութը, որն ունակ է ջերմային ճառագայթները վերածել սովորական լույսի:

 

 

 

Գիտնականները փոշի են ստեղծել, որը ջերմային ալիքները վերածում է լույսի  ճառագայթների