Պետրայում ավազների տակ թաղված 2.150-ամյա հուշահամալիր է հայտնաբերվել (լուսանկարներ)

10:17 • 10.06.16

Լուսանկարում Պետրայի 2.000-ամյա տաճարն է



Հնագետներն արբանյակային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են ահռելի հուշահամալիր, որը թաղված է հնամենի Պետրայի ավազների տակ:



Ինչպես նշում է The Guardian-ը, դատելով լուսանկարներից` հին աշխարհի` հողի տակ գտնվող հրաշքն ունի 56 մ երկարություն և 46 մ լայնություն: Արբանյակային լուսանկարների սքանավորումից պարզ է դարձել, որ հուշահամալիրը կառուցված է բարձր սյուներով, որոնց դիմացի մասում վեր է խոյանում երկար աստիճանավանդակը: Վերջինը տանում է դեպի ավելի փոքր կառույց, որն ունի 8 մ երկարություն և նույնքան լայնություն:



Հնագետների կարծիքով՝ ավազների տակ թաղված հուշահամալիրն ունի առնվազն 2.150 տարվա պատմություն:



Աղբյուրը մանրամասնում է, որ Պետրան ժամանակակից Հորդանանի տարածքում գտնվող հնագույն քաղաք է:

 



Պետրայում ավազների տակ թաղված 2.150-ամյա հուշահամալիր է հայտնաբերվել (լուսանկարներ)