Ռուսաստանում հայրենական օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններ կստեղծվեն

15:26 • 10.06.16

Ռուսական «Открытая мобильная платформа» ընկերությունը պատրաստվում է ստեղծել սմարթֆոններ, որոնք գործելու են ռուսական արտադրության Sailfish օպերացիոն համակարգի հիման վրա:



Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մինչև տարեվերջ վաճառքում կհայտնվի 3 նոր սմարթֆոն, որոնք կգործեն Sailfish Mobile OS RUS օպերացիոն համակարգով:



Աղբյուրը մանրամասնում է, որ Sailfish օպերացիոն համակարգի հեղինակները Nokia ընկերության նախկին աշխատակիցներն են: Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն հիմնված է Linux միջուկի վրա: Դրա միջոցով կարելի է օգտվել Android-ի համար ստեղծված հավելվածներից:

 

 

Ռուսաստանում հայրենական օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններ կստեղծվեն