Ճապոնիայում «ապակե» գնացք է հայտնվել
Ճապոնական Ichibansen/nextstations փոխադրողը գնացքներից մեկում մասամբ հեռացրել է պատերը և առաստաղը զբոսաշրջիկների տեսանելիությունը բարելավելու համար:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` գնացքը երթևեկում է Ճապոնիայի Նիիգիտա նահանգի արևմտյան վայրերում: Գնացքը կազմված է ընդամենը 2 վագոնից և 45 ուղևոր է տեղափոխում:
Առաջին վագոնը նախատեսված է բացառապես գեղեցիկ տեսարաններով զմայլվելու համար, իսկ երկրորդում տեղակայված են ֆրանսիական խոհանոց ունեցող ռեստորանը, որտեղ նաև ճապոնական սակե ոգելից խմիչքն են մատուցում:











