Զինվորականների կանանց կեսից ավելին անքնություն ունի
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ զինվորականների կանանց մեծ մասը խնդիրներ ունի քնելու հետ: Այս հետազոտության հետ հնարավոր է ծանոթանալ American Academy of Sleep Medicine կայքում:
Հետազոտությանը մասնակցել է զինվորականների 1480 կին: Նրանց հարցեր են տվել այն մասին, թե որքան հաճախ են ընկճախտ ունենում, արդյոք խնդիրներ ունեն քնելու հետ, թե ոչ, կամ էլ բավարարված են իրենց կյանքից, թե ոչ այնքան: Արդյունքում պարզվել է, որ զինվորականների կանանց 54%-ը անքնություն ունի, ինչի հետևանքով նրանք վատ ինքնազգացողություն ունեն ողջ օրվա ընթացքում: Իսկ մասնակիցների 62%-ը հայտարարել է, որ խիստ հոգնածություն է զգում շաբաթական 1-2 անգամ:
Ըստ գիտնականների՝ իրենց աշխատանքի արդյունքը խոսում է այն մասին, որ հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն «թեժ գոտիներում» ծառայող զինվորականներին, այլև նրանց ընտանիքների անդամներին, իսկ առաջին հերթին կանանց:










