Apple-ն արհեստական ուղեղ կստեղծի

16:55 • 12.06.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մրցակցության մեջ մտնել Google-ի հետ ու ստեղծել արհեստական ուղեղ:

Ինչպես նշում է The Independent-ը, տեխնոլոգիական  «հսկան» այս մասին պատրաստվում է հայտնել երկուշաբթի՝ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկելիք համաժողովի շրջանակում:

Բացի այդ ընկերությունը միջոցառման ժամանակ կներկայացնի նոր սերնդի iOS 10 օպերացիոն համակարգը և նոր MacBook լեփթոփը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Google-ն ու Facebook-ն արհեստական ուղեղ ստեղծելու ծրագրերի մասին հայտնել էին ավելի վաղ՝ տարեսկզբին:

 

Apple-ն արհեստական ուղեղ կստեղծի