Daimler-ը նախապատրաստվում է նոր սերնդի ավտոմեքենայի թողարկման
Գերմանական Daimler ընկերությունը հայտարարել է ընթացիկ տարվա հունիսին լեգենդար ավտոմեքենայի նոր տարբերակի թողարկման մասին, որը կարող է արժանի մրցակից դառնալ Tesla Model X-ին։
Daimler ավտոմեքենան աշխարհում առաջինը կլինի, որն ընդունակ է անցնել մոտ 500կմ ճանապարհ՝ առանց հավելյալ լիցքավորման։ Այդ մասին հաղորդել է ընկերության տնօրեն Թոմաս Վեբերը։
Նա հաղորդել է, որ առաջին ավտոմեքենան արդեն պատրաստ է, իսկ փորձարկումները բարձր արդյունքներ են ցույց տվել։ Ի դեպ, մինչև 2020թ-ը Daimler-ը մտադիր է վաճառել շուրջ 1000 ավտոմեքենա։










