Facebook-ը «անվտանգության ստուգման» ծառայություն է գործարկել Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո
Facebook սոցցանցը «անվտանգության ստուգման» ծառայություն է գործարկել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` մեջբերելով ամերիկյան աղբյուրները, ծառայությունը շրջանի օգտատերերին առաջարկում է ընտրել երկու տարբերակներից մեկը` «ինձ հետ ամեն ինչ կարգին է» և «ես վտանգավոր գոտում չեմ»:
Նմանօրինակ գործառույթ սոցցանցն իրականացրել էր նաև Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ամերիկյան գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, տասնյակները` վիրավորվել:
Նախնական տվյալների համաձայն` Օռլանդոյի հրաձգությունն ամենազանգվածային սպանությունն էր, որ տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում: 










