Apple-ը փոխել է իր օպերացիոն համակարգի անունը
Apple-ը 1999 թվականից ի վեր առաջին անգամ փոխել է իր օպերացիոն համակարգի անունը:
«Ցտեսություն ասենք OS X-ին և դիմավորենք macOS-ին՝ Apple-ի նոր օպերացիոն համակարգին»,-գրում է Business Insider-ը:
«Ես խոսում եմ OS X-ի անվան մասին։ Այն մեզ հետ էր մոտ 15 տարի և շատ լավ ծառայեց մեզ»,-ասել է ընկերության՝ ծրագրային հարցերով փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին:
Նա նշել է, որ եկել է դրա անվանումը փոխելու ժամանակը և այժմ համակարգը կկոչվի macOS:










