SsangYong-ը ցույց է տվել նոր սերնդի Rexton-ի դիզայնը (լուսանկարներ)

10:55 • 13.06.16

Հարավկորեական SsangYong մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Rexton արտաճանապարհային մոդելի առաջին լուսանկարները: Նորույթի շնորհանդեսը կայանալու է աշնանը` Փարիզի միջազգային ավտոսրահում:



Ինչպես նշում է motor.ru-ն,  մոդելը ստացել է Y400 նախնական անվանումը:

 

Դրա արտաքին դիզայնը հիմնված է 2013թ. ներկայացված LIV-1 կոնցեպտի վրա: Ինչ վերաբերում է դրա ներքին սրահին, ապա այն համալրված է նորարարական մուլտիմեդիա համակարգով, որն իր մեջ ներառում է մեծ էկրան:


Աղբյուրը հավելում է, որ Rexton-ը կարտադրվի տարբեր աշխատանքային ծավալներով դիզելային ու բենզինային շարժիչներով:

 


Премьера внедорожника состоится на Парижском автосалоне
Премьера внедорожника состоится на Парижском автосалоне. Фото 1

 

 

SsangYong-ը ցույց է տվել նոր սերնդի Rexton-ի դիզայնը (լուսանկարներ)