Նորաստեղծ ռոբոտ-տպիչը 5 րոպեում համեղ պիցցա է պատրաստում (լուսանկարներ)
Ժամանակակից աշխարհում ռոբոտներն ու եռաչափ տպման տեխնոլոգիան արագորեն ներթափանցում են մեր կյանքի տարբեր բնագավառներ: Սակայն ամերիկացի մասնագետները ստեղծել են ուշագրավ մի սարք, որը ռոբոտի ու 3D տպիչի խառնուրդ է:
Ինչպես նշում է techinsider.com-ը, BeeHexes կոչվող ռոբոտ-տպիչը ստեղծվել է հատուկ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի պատվերով: Դրա ստեղծման վրա ինժեներները ծախսել են 125.000 դոլար:
Ռոբոտ-տպիչը կարողանում է հաշված րոպեների ընթացքում համեղ պիցցա պատրաստել` իր արագությամբ գերազանցելով մարդուն: Մարդկային միջամտությունը կայանում է միայն նրանում, որ անհրաժեշտ է համապատասխան բաղադրիչները լցնել սարքի մեջ, որպեսզի այն սկսի պատրաստել:
Հետաքրքրական է, որ BeeHex-ը կարող է ցանկացած տեսակի ու ձևի պիցցա պատրաստել: Դրա ներսում եղած հատուկ ծրագրակազմն ուղղորդում է սարքին ճիշտ բաղադրիչների ընտրության հարցում:
Բացի այդ, BeeHex-ի համար ստեղծվել է հավելված, որի միջոցով ապագայում հնարավոր կլինի պիցցա պատվիրել` վճարելով 8-15 դոլար:
Հայտնի է, որ սարքը գործարկվելու է 2017թ.:

















