Samsung-ը մտադիր է հրաժարվել Android համակարգից. ԶԼՄ-ներ

23:12 • 14.06.16

Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է աստիճանաբար հրաժարվել Android համակարգից` անցում կատարելով սեփական արտադրության Tizen օպերացիոն համակարգին: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով կորեական աղբյուրը, Samsung-ը մեծ հույսեր է կապում սեփական օպերացիոն համակարգի հետ: Ընկերությունում վստահ են, որ առանց սեփական «օպերացիոն համակարգի» իրենք ապագա չունեն: 

Հայտնի է, որ ներկա պահին Tizen համակարգն օգտագործվում է smart ժամացույցներում և  թևնոցներում: Բացի այդ, ընկերությունը հնդկական շուկայում արդեն ներկայացրել սեփական համակարգով աշխատող բյուջետային սմարթֆոնները: 

Հետագայում օպերացիոն համակարգը հարավկորեական ընկերությունը կներդնի նաև հեռուստացույցներում և տեսախցիկներում:

 

 

 

Samsung-ը մտադիր է հրաժարվել Android համակարգից. ԶԼՄ-ներ