Daimler-ը հոկտեմբերին էլեկտրական Mercedes կներկայացնի

11:56 • 14.06.16

Գերմանական Daimler մեքենաշինական կոնցեռնը պատրաստվում է շարունակել էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաների արտադրական գիծն ու ներկայացնել հերթական նորույթը:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, հոկտեմբերին Փարիզում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացվելու է նոր էլեկտրական Mercedes, որը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 500 կմ:

Աղբյուրը հավելում է, որ նորույթի տեխնիկական առանձնահատկությունների, գնի ու արտադրական ժամկետների մասին որևէ տեղեկություն չկա:

 



 

 

Daimler-ը հոկտեմբերին էլեկտրական Mercedes կներկայացնի