Maserati-ն ներկայացրել է Quattroporte սեդանի նոր մոդելը (լուսանկարներ)

16:06 • 14.06.16

Իտալական Maserati մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Quattroporte սեդանի թարմացված տարբերակը, որը նախորդ մոդելից տարբերվում է նորացված առաջնամասով, ներքին սրահի դիզայնով ու գործառույթների առավել ընդգրկուն ցանկով:



Ինչպես նշում է motor.ru-ն, 4 դռնանի նորույթը համալրված է նորարարական մուլտիմեդիա համակարգով: Այն մասնավորապես ունի 8.4 դյույմանոց էկրան, էլեկտրոնային օգնականների հավաքածու, ինչպես նաև ճանապարհին 360 աստիճանով հետևելու հնարավորություն:



Բրենդի դիզայներները ներկայացրել են մեքենայի 2 տարբերակ` GranLusso-ն և GranSport-ը, որոնք համալրված են 3 լ աշխատանքային ծավալով բենզինային և դիզելային շարժիչներով:



Модель получила измененную внешность и новые опции
Модель получила измененную внешность и новые опции. Фото 1
Модель получила измененную внешность и новые опции. Фото 2

 

 

Maserati-ն ներկայացրել է Quattroporte սեդանի նոր մոդելը (լուսանկարներ)