Apple-ը Siri-ն «տեղադրել» է նաև համակարգիչներում

11:06 • 14.06.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած WWDC 2016 համաժողովի շրջանակում ներկայացրել է համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը փոխել է անվանումն ու OS X-ի փոխարեն կոչվում է macOS:



Ինչպես նշում է meduza.io-ն, այն օգտագործման համար հասանելի կլինի 2016թ. աշնանից: Դրա հիմնական նորարարությունը կլինի Siri ձայնային օգնականը, որը նախկինում հասանելի էր միայն iPhone-ի iOS օպերացիոն համակարգի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Siri-ի միջոցով հնարավոր կլինի դնել անրաժեշտ հիշեցումներ, բացել ծրագրեր, հավաքել տեքստեր ու փնտրել պետքական ֆայլերը:

 

Բացի այդ, նոր օպերացիոն համակարգը հնարավորություն կտա տեղեկություններ փոխանակել բջջային սարքերի հետ: Օրինակ` օգտատերը կկարողանա iPhone-ով կրկնօրինակել տեքստը կամ պատկերը և տեղում այն փոխանցել համակարգչին:

 

Համաժողովի ընթացքում հայտարարվել է նաև, որ աշնանը ներկայացվելու է բջջային նոր օպերացիոն համակարգը` iOS 10-ը:

 

 

Apple-ը Siri-ն «տեղադրել» է նաև համակարգիչներում