Մարզվել աշխատանքի գնալիս. Լոնդոնում մարզասարքերով համալրված նորարար ավտոբուսներ են գործարկել (լուսանկարներ)
Բրիտանական ֆիթնես ընկերություններից մեկը հանճարեղ գաղափար է ներկայացրել, որը կհավանեն զբաղված քաղաքների բնակիչները, ովքեր չեն հասցնում մարզասրահ այցելել, բայց ցանկանում են չկորցնել կանոնավոր մարզվելու հնարավորությունը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, բրիտանական 1Rebel ընկերությունը սկսում է Լոնդոնի փողոցներում գործարկել իր նորագույն Ride2Rebel ավտոբուսները, որոնցով երթևեկող ուղևորները կկարողանան մարզվել աշխատանքի գնալու ճանապարհին կամ վերադառնալիս:
Նորարար ավտոբուսներում նստարանների փոխարեն մարզվելու համար նախատեսված հեծանիվ-մարզասարքեր են տեղադրված: Ավտոբուսները երթևեկելու են 4 ուղղություններով:













