Twitter-ը 70 մլն դոլար է ներդրել SoundCloud երաժշտական ծառայությունում. Recode
Twitter ընկերությունը SoundCloud երաժշտական ծառայությունում 70 մլն դոլար է ներդրել, հայտնում է Recode-ը։
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին պատմել է կայքին ներդրումների մասին, սակայն գումարի չափը չի հայտնել։
Recode-ի տվյալներով՝ ֆինանսավորման նոր փուլի շրջանակում SoundCloud-ը կգրավի մոտ 100 մլն դոլար, որից 70 մլն դոլարը ներդրել է Twitter-ը։
2014 թվականին ընկերությունը դիտարկել է SoundCloud-ի գնման հնարավորությունը։










