Facebook-ի «արքան» 21 մլն եվրոյով տուն է գնել Միլանում

10:51 • 15.06.16

Աշխարհի խոշորագույն սոցկայքի` Facebook-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 21 մլն եվրոյով 800 քմ մակերեսով բնակարան է գնել իտալական Միլան քաղաքում:



Ինչպես նշում է italia-ru.com-ը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը լյուքս դասի անշարժ գույք է գնել 3 ամիս տևած բանակցությունների արդյունքում:



Հայտնի է, որ հսկայական բնակարանում միայն հյուրասենյակը զբաղեցնում է 300 քմ տարածք, իսկ մանկական սենյակը` 150 քմ: Բացի այդ, բնակարանի ներսում կա լողավազան, կինոթատրոն:

 

 

 

Facebook-ի «արքան» 21 մլն եվրոյով տուն է գնել Միլանում