Իսպանացիները հաշմանդամ երեխաներին քայլեցնող ռոբոտային արտակմախք են ստեղծել (տեսանյութ)
Իսպանական Marsi Bionics ընկերության մասնագետները ստեղծել են ինքնատիպ ռոբոտային արտակմախք, որը նախատեսված է տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող երեխաների համար:
Ինչպես նշում է techinsider.com-ը, այն նախատեսված է ողնաշարի մկանային թուլացում ունեցող մանկահասակ հաշմանդամների համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտային արտակմախքը համալրված է գերժամանակակից զգայակներով, որոնք ճշգրիտ կրկնօրինակում են ոտքերի շարժումները:
Հայտնի է, որ նորարարական արտակմախքը նախատեսված է 3-14 տարեկանների համար: Ալյումինից ու տիտանից պատրաստված նմուշը շատ թեթև է ու իր տեսակի մեջ աշխարհում առաջինը: Այն արժե մոտ 50.000 դոլար:










