Գրենլանդիայի սառույցների տակ հսկայական գետ է հայտնաբերվել

11:04 • 16.06.16

Հին ժամանակներում Գրենլանդիայում գոյություն է ունեցել գետային խոշոր համակարգ, որի հետքերը ներկայում  թաքցված են մոլորակի խոշորագույն կղզու սառույցների տակ:



Ինչպես նշում է lenta.ru-ն, այս են վկայում բրիտանացի երկրաֆիզիկոսների իրականացրած վերջին հետազոտությունների արդյունքները:

 

Հայտնի է, որ գիտնականները սառույցների տակ հայտնաբերել են 1.4 կմ խորությամբ և 12 կմ լայնությամբ ջրահավաք ավազան, որն ունի 450.000 ք/կմ մակերես: Դա կազմում է Գրենլանդիա կղզու ողջ մակերեսի 20 տոկոսն ու գրեթե հավասար է Օհայո գետի ավազանին:


Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ եզրակացությանը գիտնականները հանգել են արբանյակային տվյալների վերլուծությունից հետո:

 

 

Գրենլանդիայի սառույցների տակ հսկայական գետ է հայտնաբերվել