Harley-Davidson-ը սերիական էլեկտրական մոտոցիկլետ կստեղծի
Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը կստեղծի էլեկտրական մոտոցիկլետ, որը ներկայացվելու է առաջիկա 5 տարվա ընթացքում ու դրվելու է սերիական արտադրության:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Շոն Քամինգսը՝ որևէ այլ մանրամասն չներկայացնելով էլեկտրական մոդելի մասին:
Աղբյուրը նկատում է, որ այսպիսով՝ ընկերության ղեկավարությունը ցանկանում է իր արտադրանքի նկատմամբ մեծացնել երիտասարդ գնորդների հետաքրքրությունը:
Հայտնի է, որ նախկինում Harley-Davidson-ը ստեղծել է էլեկտրական մոտոցիկլետի նախնական օրինակ։ Կոնցեպտը ստեղծվել է էլեկտրական մոտոցիկլետների մասին մարդկանց կարծիքն իմանալու համար։










