Mazda-ն սահմանափակ քանակով կթողարկի MX-5-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Ճապոնական Mazda մեքենաշինական ընկերությունը բրիտանական Գուդվուդում մեկնարկելիք Արագության փառատոնի շրջանակում ներկայացնելու է MX-5 ռոդսթերի ձևափոխված տարբերակը, որն արտադրվելու է ընդամենը 600 օրինակով:
Ինչպես նշում է motor.ru-ն, ռոդսթերի հատուկ տարբերակը ստեղծվել է միայն սպիտակ ու մուգ մոխրագույն երանգներով և, ի տարբերություն օրիգինալ մոդելի, ենթարկվել է մի շարք տեխնիկական ու դիզայներական ձևափոխությունների:
Այն կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 8.8 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 201 կմ/ժ է:
Աղբյուրը հավելում է, որ նորույթը վաճառքի է հանվելու միայն բրիտանական շուկայում՝ 29.900 դոլարով:















