SpaceX-ը ձախողել է Falcon 9 հրթիռակրի վայրէջքը ծովային հարթակի վրա
Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերության հրթիռակիրների հաջող վայէրջքների շարքն ընդհատվեց այսօր օվկիանոսային հարթակում Falcon 9-ի վայրէջքի ժամանակ:
Ինչպես գրում է РБК-ն, չորեքշաբթի Eutelsat 117 West B և ABS 2A արբանյակների արձակումից հետո Falcon 9 հրթիռակրի ստորին հարթակը չի կարողացել հաջող վայրէջք կատարել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել էր SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը:
Մասկը խոստացել է ավելի ուշ հրապարակել հրթիռի վայրէջքի տեսանյութը`այսօրվա վայրէջքն անվանելով «հավանաբար ամենադժվարինը ներկա պահին»: Նրա խոսքով` վայրէջք կատարելու հարթակը չի վնասվել:
Նախկինում SpaceX ընկերությանը հաջողվել էր երեք անգամ անընդմեջ հաջողությամբ կատարել Falcon 9-ի վայրէջքը ծովային հարթակի վրա: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել մայիսի 28-ին:










