Գիտնականները բացահայտել են, թե ինչով է սպորտն օգտակար ուղեղի համար
Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչ դրական ազդեցություն է ունենում սպորտն ուղեղի վրա:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է հիպոկամպում (գլխուղեղի հիշողության կարևոր բաղադրիչ) նոր բջիջների ստեղծմանը:
Ուղեղի գործունեության վրա սպորտի օգտակար ազդեցության մասին գիտնականներն արդեն երկար ժամանակ գիտեին, սակայն մինչ օրս չկար ոչ մի բացատրություն, թե ինչով է պայմանավորված այդ դրական ազդեցությունը: Դա պարզել գիտնականները կարողացել են միայն վերջին ուսումնասիրության ընթացքում, որի փորձարկումները իրականացվել են մկների վրա:
Արդյունքում փորձագետները պարզել են,որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է նոր բջիջների առաջացումը հիպոկամպում, ինչպես նաև` նպաստում է փխրուն նորահայտ նեյրոնների գոյատևմանը:










