Queen Mary 2. ավարտին են մոտենում խոշորագույն նավի վերանորոգման աշխատանքները (լուսանկարներ)

00:15 • 17.06.16

Ավարտին են մոտենում Queen Mary 2 վիթխարի նավի վերանորոգման աշխատանքները, որոնք ամենաթանկարժեքն են համարվում նավաշինության ոլորտում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, առաջիկայում Queen Mary 2-ը շրջագայության կմեկնի: 151 200 տոննա կշռող նավի վերանորոգման համար տասնյակ միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսվել: Մեկ ամսվա ընթացքում նավի ինտերիերի ամբողջական վերափոխման վրա աշխատել է 2500 աշխատակից:

Մեծ Բրիտանիայում կառուցված նավն իր առաջին շրջագայությունը կատարել է 2004-ին և մինչ օրս համարվում է ամենամեծ օվկիանոսային գծանավն աշխարհում:

Ներկա պահին նավը գտնվում  է Համբուրգում, իսկ հունիսի 23-ին կարվեն վերջնական աշխատանքները, և այն պատրաստ կլինի շահագործման: Նավում 45 հավելյալ խցիկներ են ավելացել:

Queen Mary 2-ի կառուցումն արժեցել է 580 մլն եվրո: Այն տեղավորում է 2620 ուղևորի:

 

 

Queen Mary 2. ավարտին են մոտենում խոշորագույն նավի վերանորոգման աշխատանքները (լուսանկարներ)