Microsoft-ը ներառվել է մարիխուանայի արտադրության բիզնեսում

06:27 • 17.06.16

Microsoft ընկերությունը զբաղվում է իր համար նոր գործով՝ ԱՄՆ-ում մարիխուանայի օրինական արտադրությամբ։

IT-ընկերությունը գործընկերային համաձայնագիր է կնքել Kind Financial-ի հետ, որը ծրագրային ապահովվածություն է ստեղծում կանեփի արտադրությունն ու տարածումը վերահսկող գործակալությունների համար։  

ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունն օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառումը, սակայն դաշնային օրենսդրությունն արգելում է այն։

Microsoft-ը ներառվել է մարիխուանայի արտադրության բիզնեսում