Rolls-Royce-ը շքեղ ինքնակառավարվող էլեկտրաքար է ներկայացրել (լուսանկարներ)

10:17 • 17.06.16

Մեքենաշինության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Rolls-Royce-ը, ներկայացրել է իր պատմության մեջ ամենահետաքրքիր մոդելներից մեկը` ինքնակառավարվող էլեկտրական մեքենա, որը ստացել է Vision Next 100 անվանումը:



Ինչպես նշում է motor.ru-ն, նորարարական մեքենան ունի ֆանտաստիկ արտաքին դիզայն ու ստեղծված է բաղադրյալ նյութերից թեթև պլատֆորմի հիման վրա:

 

Առայժմ կոնցեպտի տեսքով ներկայացված նորույթն ունի 5.9 մ երկարություն, 1.6 մ բարձրություն: Այսպիսով` կոնցեպտն իր չափերով ընդօրինակում է Phantom սեդանի երկարացված տարբերակին:

 

Աղբյուրը հավելում է, որ ապագայում մեքենայի պոտենցիալ գնորդները հնարավորություն կունենան ակտիվորեն մասնակցելու փոխադրամիջոցի ստեղծման աշխատանքին` ընտրելով դրա չափը, ձևը, ընդհանուր ուրվագիծը, ինչպես նաև` ներքին սրահի հարդարումը:

 

Բացի այդ, մեքենայի ուղևորներին կընկերակցի վիրտուալ գիդը, որը կերևա OLED մոնիտորի վրա: Այն, օրինակ, կուղղորդի ճիշտ ճանապարհի ընտրության հարցում ու կարող է տարբեր վայրերի մասին հետաքրքիր բաներ պատմել:

 



Британцы показали первый «фантастический прототип» в своей истории. Фото 1
Британцы показали первый «фантастический прототип» в своей истории. Фото 2
Британцы показали первый «фантастический прототип» в своей истории. Фото 3

Rolls-Royce-ը շքեղ ինքնակառավարվող էլեկտրաքար է ներկայացրել (լուսանկարներ)