Աստղաֆիզիկոսները ուսումնասիրել են Տիեզերքի «Մութ դարերը»

04:02 • 17.06.16

 

Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետազոտողները ուսումնասիրելով Տիեզերքի «Մութ դարերը»  գալակտիկա են հայտնաբերել, որտեղ թթվածինը 10 անգամ ավելի քիչ է, քան Արևի վրա։ Այդ հետազոտության արդյունքների մասին պատմել են Science և EurekAlert! պարբերականները։

SXDF-NB1006-2  գալակտիկան Երկրից գտնվում է 13.1 հազար միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա։ Հետազոտողները պարզել են, որ այն թթվածին է պարունակում, իսկ փոշին գրեթե բացակայում է։

Տիեզերքի ձևավորման շրջանը, որը անվանել են «Մութ դարեր», Մեծ պայթյունից հետո տևել է 0,38-550 մլն տարի։ Այդ շրջանում աշխարհը լցված էր ջրածնով, հելիումով, լիթիումով։ Աստղերն ու մոլորակները բացակայում էին։ Ածխաթթուն և թթվածինը կուտակվել են ավելի ուշ։

 

Աստղաֆիզիկոսները ուսումնասիրել են Տիեզերքի «Մութ դարերը»